ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.05.2020 12:49
Կամավոր հանձնել է զենք, զինամթերք
Մայիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1967թ. ծնված Վ. Կ.-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր «Մակառով» տիպի ատրճանակ իր պահեստատուփով, որը գտել է նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան նկուղում մաքրություն կատարելու ժամանակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Մայիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Գ. Ա.-ն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին կամովին հանձնել է ինքնաշեն ողորկափող 2 հրացան և 90 փամփուշտ, որը նույն օրը հայտնաբերել է Քոլատակ գյուղում գտնվող իր հանգուցյալ հոր՝ Մ. Ա.-ին պատկանող տանը մաքրություն կատարելու ընթացքում հյուրասենյակում տեղադրված ճաշասեղանի տակ, ամրացված վիճակում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: