ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.04.2020 11:29
Կամովին հանձնել է զենք
Ապրիլի 27-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Դ. Ա.-ն ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին կամովին հանձնել է տարբեր տրամաչափի 574 հատ փամփուշտ, որը նույն օրը հայտնաբերել է նշված համայնքի վարչական տարածքի «Ֆերմաներ» կոչվող տարածքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: