ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.04.2020 09:05
Կարող եք ներկայանալ ԱՀ ոստիկանություն
Արցախի Հանրապետության «Ընտրական օրենսգրք»-ի 10-րդ հոդվածի համաձայն նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ըստ գտնվելու վայրի մասնակցել ցանկացող քաղաքացիները վաղը՝ ապրիլի 9-ին մինչև 18:00-ն կարող են դիմել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային և վիզաների ծառայություններ:
Ինչպես նաև կարող են դիմել հենաշարժական հաշմանդամություն ունեցող կամ Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները:
Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:
Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: