ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.02.2021 12:11
Կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ծառին
Փետրվարի 8-ին ժամը 02:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1999թ.ծնված Վ. Ա.-ն վարելով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հ. Թումանյան փ. թիվ 133 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և առջևի աջ կողային մասով բախվել աջ մայթին առկա ծառին, ինչի արդյունքում վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: