Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

11.05.2023 12:19

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ կատարվել է հափշտակություն

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ կատարվել է հափշտակություն

Մայիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել, Ստեփանակերտքաղաքի 23-ամյա բնակիչ Ա.Խ.-ի դիմումն այն մասին, որ ս. թ. մայիսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, իր անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված աշխատավարձի ստացման քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 250.000 ՀՀ դրամ է փոխանցել իր կողմից օգտագործվող, Վ.Մ.-ի (ծնված 1990թ.) անձնական տվյալներով գրանցված «Adjarabet» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն պահին «ԲԼՈՏ» խաղի միջոցով խաղարկել և պարտվել է փոխանցված ամբողջ գումարը։

Արդյունքում Ա․Խ.-ին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Վարչությունը հորդորում և զգուշության կոչ է անում քաղաքացիներին`անձնական և բանկային քարտի տվյալների պաշտպանության համար զերծ մնալ օնլայն հարթակում կատարվող ցանկացած գործարքներից։

Ձեր անձնագրի համարը, անձնագրի պատճենը, լուսանկարը, կայքի մուտքանունն ու գաղտնաբառը, բանկային քարտի տվյալները կամ այլ գաղտնի տեղեկատվություններ մի՛ ներմուծեք այնպիսի կայքերում և համակարգերում, որոնց սովորաբար ծանոթ չեք։

Ցանկացած կասկածի դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։

ՏԿՀԴՊ վարչության հետադարձ կապ`
(047) 94-21-16։