ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.05.2014 11:27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ ոստիկանությունը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և ծնողներին «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթում երեխաներին պայծառ ապագա:
Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին` հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և ուշադիր, թույլ չտալ երթևեկության կանոնների խախտումներ:
Շրջանավարտների ծնողներին դիմում ենք ողջախոհության` չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները` անցանկալի պատահարներից խուսափելու համար:
Զգուշացնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում և օրինախախտների նկատմամբ կկիրառի ներգործության խիստ միջոցներ: