ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.06.2014 10:55
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի համերկրացիներ
Որպես ավանդույթ` ուսումնական տարվա ավարտին հաջորդում են աշակերտների հավաքույթները` շատ դեպքերում մայրաքաղաքից կամ շրջկենտրոններից դուրս` հանգստյան գոտիներում:
ԼՂՀ ոստիկանությունը ուսումնական հաստատությունների պատասխանատուներին հորդորում է ցուցաբերել առավել զգոնություն և հանգստի մեկնողներին առաջարկում ոստիկանության ուղեկցող խմբեր, որոնք կապահովեն նրանց անվտանգ տեղաշարժը ցանկացած ուղղությամբ:
Ցուցաբերեք խոհեմություն և անհարկի մի վտանգեք երեխաների կյանքն ու առողջությունը, մանավանդ, որ Ձեզնից պահանջվում է միայն նախապես տեղեկացնել սպասվող երթուղու մասին:
Ոստիկանությունը պատրաստակամ է ուժերի գերլարումով լծվել ծառայության` հանուն մեր քաղաքացիների անվտանգության: