ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.01.2017 15:46
Հայտնաբերվել են եղբայրներին ծեծի ենթարկող անձինք
Հունվարի 25-ին հաղորդվել էր անհայտ անձանց կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 1995թ. ծնված Հ. Պ-ին և 1990թ. ծնված Գ. Պ-ին ծեծի ենթարկելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհայտ անձինք են հանդիսանում Մարտունի քաղաքի բնակիչներ` 1996թ. ծնված Ռ. Հ-ն, 1986թ. ծնված Ա. Պ-ն, 1998թ. ծնված Հ. Ա-ն, 1993թ. ծնված Մ. Հ-ն, 1996թ. ծնված Կ. Շ-ն և 1988թ. ծնված Գ. Փ-ն, ովքեր հունվարի 25-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածի «Զառուն բաղ» կոչվող տեղամասում վիճաբանության մեջ են մտել Հ. Պ-ի և Գ. Պ-ի հետ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: