ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.05.2014 12:58
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում տեղադրվել են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի N 156-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի N 405-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնել կայքի «Հարց-պատասխան» բաժնում:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության շտաբ` 94-19-79 կամ 94-03-99 հեռախոսահամարներով: