29.06.2022 14:03
Հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին:
Երկրի ղեկավարն այնուհետև այցելել է զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։
Հուշ-ցերեկույթին մասնակցել են նաև ՆԳ նախարարության ծառայողները:
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, ՆԳՆ ծառայողները ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմներում հերոսացած ոստիկանության և փրկարար ծառայողների շիրիմներին: