Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

13.04.2022 18:03

Հարուցվել է քրեական գործ և այն ընդունվել վարույթ. Հափշտակվել է 296.000 դրամ

Հարուցվել է քրեական գործ և այն ընդունվել վարույթ. Հափշտակվել է 296.000 դրամ

ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարյի վարչությունում վերանայելով ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ Ա. Կ.-ի հաղորդման շուրջ նախապատրաստված նյութերը՝ պարզելվել է, որ 2022 թվականի ապրիլի 04-ին ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ Ա. Կ.-ն «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում կապ է հաստատել նույն սոցիալական կայքում «Qiso Videozang» անունով գրանցված անհայտ անձի հետ և ձեռք բերել վիդեոզանգ կատարելու պայմանավորվածություն։

Վիդեոզանգի ընթացքում վերջինս Ա.Կ.-ից պահանջել է ակտիվացնել «էկրանի ցուցադրություն» ֆունկցիան և միաժամանակ փորձել է մուտք գործել նրա 097-30-67-** հեռախոսահամարով բացված «TelCell» էլեկտրոնային դրամապանակը այլ էլեկտրոնային սարքի միջոցով, որի համար Ա.Կ.-ի 097-30-67-** հեռախոսահամարին «TelCell» ընկերության կողմից ուղարկվել է ակտիվացման միանգամյա գաղտնի կոդը և քանի որ այդ պահին ակտիվացված էր «էկրանի ցուցադրություն» ֆունկցիան «Qiso Videozang» անունով գրանցված անհայտ անձը տիրացել է ակտիվացման միանգամյա գաղտնի կոդին և այն օգտագործելով, առանց թույլտվության մուտք գործելու եղանակով ապօրինի տիրացել է Ա.Կ.-ին պատկանող՝ 097-30-67-** հեռախոսահամարով բացված «TelCell» էլեկտրոնային դրամապանակի տեղեկատվությանը, որտեղից առկա 296.000 դրամ գումարը «Adjarabet» բուքմեյքերական ընկերության ID4170330 նույնականցման համար ունեցող խաղային հաշվին փոխանցելու եղանակով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, հափշտակել է այն՝ Ա.Կ.-ին պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով և 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով, որոշվել է սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով և 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և կատարել հետաքննություն: