Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

09.02.2022 16:03

Հարուցվել է քրեական գործ և այն ընդունվել վարույթ

Հարուցվել է քրեական գործ և այն ընդունվել վարույթ
ԱՀ ՆԳՆ ոստիկանության Տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր Գ.Եղյանը վերանայելով «Շեն Արցախ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Ն. Մ.-ի հաղորդման հիման վրա հավաքագրված նյութերը՝ պարզել է, որ 2021 թվականի մայիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, «Շեն Արցախ» ՍՊ ընկերության կողմից՝ «Գարանտ Ավտո» ՍՊ ընկերության պատվերով Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ 36/1,36/2,36/3 հասցեում, ԱՀ Քաղաքաշինության նախարարության պատվերով Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում և «Ապրելու Արցախ» հիմնադրամի պատվերով նույն շրջանի Դահրավ գյուղում կառուցվող առանձնատների շինարարության ընթացքում, կապալառու ընկերության աշխղեկ Ս. Գ.-ն, իրեն վստահված ուրիշի գույքի հափշտակելու դիտավորությամբ, աշխատավարձերի վճարման և շինանյութերի ձեռք բերման նպատակով իրեն փոխանցված ընդհանուր 18.027.700 դրամից յուրացման եղանակով հափշտակել է 7.145.000 դրամը, ինչի արդյունքում «Շեն Արցախ» ՍՊ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս։
 
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ և առկա է քրեական գործ հարուցելու հիմքն ու օրինական առիթը, ուստի ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ, 186-187-րդ, 192-193-րդ հոդվածներով՝ սույն նյութերով, տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: