Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

27.04.2023 21:24

Հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ

Հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ
Ապրիլի 26-ին ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի 35-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ս.թ. մարտի 15-ին և ապրիլի 17-ին անհայտ անձը, առանց իր իմացության, մուտք է գործել իր անձնական տվյալներով գրանցված «Vivarobet.am» բուքմեյքերական ընկերության իր խաղային հաշիվ, որում կցված է եղել «Արցախբանկ»ՓԲ ընկերությունում բացված իր աշխատավարձի ստացման բանկային քարտը և քարտային հաշվից խաղային հաշվին է փոխանցել ընդհանուր 51100 դրամ գումար։
 
Այն ամբողջությամբ խաղարկվել է, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է գույքային վնաս:
 
Վարչությունը հորդորում և զգուշության կոչ է անում քաղաքացիներին`անձնական և բանկային քարտի տվյալների պաշտպանության համար զերծ մնալ օնլայն հարթակում կատարվող ցանկացած գործարքներից։
 
Ձեր անձնագրի համարը, անձնագրի պատճենը, լուսանկարը, կայքի մուտքանունն ու գաղտնաբառը, բանկային քարտի տվյալները կամ այլ գաղտնի տեղեկատվություններ մի՛ ներմուծեք այնպիսի կայքերում և համակարգերում, որոնց սովորաբար ծանոթ չեք։
 
Մի՛ տվեք հասանելիություն Ձեր էլ․փոստին, ինչպես նաև երբեք մի՛ տրամադրեք Ձեր հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը։
 
Ցանկացած կասկածի դեպքում անմիջապես դիմեք ոստիկանություն։
 
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության հետ հետադարձ կապը`
 
(047) 94-21-16։
 
***
 
Хищение, совершенное с использованием компьютерной техники
 
26 апреля от 35-летнего жителя села Кармир шука Мартунинского района поступило заявление в управление по борьбе с экономическими и коррупционными преступлениями МВД, в котором говорится, что 15 марта и 17 апреля неизвестный без его ведома получил доступ к его игровому счету букмекерской компании «Vivarobet.am», зарегистрированному с его личными данными, к которому была привязана его банковская карта, открытая в «Арцахбанк» и перевел с карточного счета на игровой счет общую сумму в размере 51 100 драмов РА.
 
Указанная сумма была полностью разыграна, в результате чего последнему был причинен материальный ущерб.
 
Для защиты персональных данных и данных банковских карт, управление призывает граждан к осторожности и воздержанию от любых транзакций, совершаемых на онлайн-платформе.
 
Не вводите номер паспорта, копию паспорта, фото, логин и пароль от сайта, данные банковской карты и другую конфиденциальную информацию на сайтах и в системах, с которыми вы не знакомы.
 
Не давайте доступ к своей электронной почте и никогда не сообщайте код подтверждения, отправленный на ваш номер телефона.
 
В случае каких-либо сомнений немедленно обратитесь в полицию.
 
Управление по борьбе с экономическими и коррупционными преступлениями-(047) 94-21-16.