ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.11.2019 11:10
Հետախուզվող անձը հայտնաբերվել է
Նոյեմբերի 16-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ Երևան քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ, 1983թ. ծնված Աղասսի Արայիկի Սարգսյանին, ով սեպտեմբերի 21-ից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քր. օր-ի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու և պատժի կրումից խուսափելու համար: