Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

07.02.2022 16:41

Ճանապարհային ոստիկանությունն ամփոփել է 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Ճանապարհային ոստիկանությունն ամփոփել է 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
Ճանապարհային ոստիկանությունն ամփոփել է 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, որին մասնակցել է ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ճանապարհային ոստիկանության պետ Մավրիկ Նասիբյանը:
 
2021 թվականի ըթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 102 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 16 և վիրավորվել` 113 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71 պատահարի, 17 զոհի և 70 վիրավորի դիմաց:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն ըստ հանրապետության շրջանների բնութագրվում է հետևյալ կերպ`
Ըստ բերված տվյալների հանրապետության տարածքում ճանապարհա-տրանսպորտային պատահարների քանակը աճել է 31-ով, զոհերի քանակը նվազել է 1-ով, իսկ վիրավորների քանակը աճել է 43 մարդով:
 
Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ըստ շրջանների ցույց է տալիս, որ պատահարների քանակն աճել է՝
 
- Ստեփանակերտ քաղաքում 20 դեպքով, Ասկերանի շրջանում 13 դեպքով, Մարտունու շրջանում 7 դեպքով՝
 
Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարներից 62-ը տեղի է ունեցել միջպետական, հանրապետական և տեղական նշանակություն ունեցող ճանապարհներին, որոնց հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել 72 մարդ, նախորդ տարվա 50 պատահարի, 13 զոհի և 53 վիրավորի դիմաց, իսկ 40-ը, որոնց հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 41 մարդ, տեղի է ունեցել այլ քաղաքներում և բնակավայրերում, նախորդ տարվա 21 պատահարի, 4 զոհի և 17 վիրավորի դիմաց:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 17-ը տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով, 6-ը` արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության պատճառով, 68-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների պատճառով, 4-ը` հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու պատճառով, 3-ը` նշանների և գծանշումների պահանջների չկատարման պատճառով, 3-ը` վազանցի կանոնների խախտման պատճառով և 1-ը` ղեկին քնելու պատճառով:
 
Միջպետական և հանրապետական նշանակություն ունեցող ավտոճանապարհներին առաջացած թերությունների վերաբերյալ ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից կատարվել են վնասված կամուրջների վերանորոգման, ուղղորդող սարքվածքների վերակագնման, փոսերի վերանորոգման, ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքները:
 
Հանդիպման ավարտին ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը ՃՈ ծառայողներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության մասնակիցների կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: