Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

27.04.2022 20:18

Ճանապարհային ոստիկանությունն ամփոփել է 2022թ. առաջին եռամսյակը

Ճանապարհային ոստիկանությունն ամփոփել է 2022թ. առաջին եռամսյակը
2022 թվականի 1-ին եռամսյակի կատարած աշխատանքներն է ամփոփել ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը, որին մասնակցել և տեղում մի շարք հանձնարարականներ է տվել ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը։
 
ՃՈ ծառայողները նախ, մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի 16-ին զոհված համածառայակից Ժիրայր Ենգիբարյանի հիշատակը: Այնուհետև հիմնական զեկույցով հանդես է եկել ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանը։
 
2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը և նրա ենթակա ստորաբաժանումները որոշակի աշխատանքներ են կատարել ճանապարհային անվտանգ երթևեկության, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ:
 
Հաշվետու ժամանակաշրջանը ինչպես ամբողջ ոստիկանության, այնպես էլ ճանապարհային ոստիկանության համար եղել է բավականին ծանր և լարված ժամանակահատված, ինչի հետևանքով շատ հաճախ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներն իրականացվել են արտակարգ պայմաններում՝ զուգահեռ կատարելով նաև այլ աշխատանքներ:
 
Տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությունում վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 14 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհ չկա և վիրավորվել են 22 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20 պատահարի, 5 զոհի և 22 վիրավորի դիմաց:
 
Ըստ բերված տվյալների հանրապետության տարածքում ճանապարհա-տրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 6-ով, զոհերի քանակը` նվազել է 5-ով, իսկ վիրավորների թիվը` մնացել է նույնը:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 4-ը տեղի է ունեցել արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության պատճառով, 9-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների պատճառով և 1-ը` նշանների և գծանշումների պահանջների չկատարման պատճառով:
 
Հաշվետու ժամանակահատվածում 18-ով աճել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը` 264 պատահար, ընդդեմ նախորդ տարվա՝ 246-ի:
 
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքների հիման վրա ճանապարհապարեկային ծառայության հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվել են ճանապարհների և փողոցների՝ առավել մեծ քանակությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և երթևեկության ինտենսիվությամբ հատվածներում:
 
Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով երթևեկող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի ուժերով իրականացվել են 60 ստուգայցեր (ուժեղացված ծառայություն),որի ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է 1.003 իրավախախտում:
 
2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ճանապարհային ոստիկանության և նրա ենթակա ստորաբաժանումների կողմից ի հայտ են բերվել ճանապարհային երթևեկության կանոնների 7.381 խախտում, 2021 թվականի նույն ժամանակահատվածի 3.663-ի դիմաց:
 
Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակահատվածում փոխարինվել և նոր տեղադրվել է 26 ճանապարհային նշան, որից 15-ը՝ Ստեփանակերտ-Դրմբոն միջպետական ավտոճանապարհից դեպի Խնձրիստան համայնք տանող տեղական նշանակության ճանապարհին, 4-ը ՝ Քռասնի գյուղ բնակավայրի վերաբերյալ, 1-ը՝ Ասկերան- Ստեփանակերտ 1-ին կմ ճանապարհահատվածում, մնացած 6-ը՝ Ստեփանակերտ քաղաքում:
 
Ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը ՃՈ տարվա առաջին եռամսյակի աշխատանքները գնահատել է բավարար և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ տվել մի շարք հանձնարարականներ: