Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

12.11.2022 14:08

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. Տուժել է 12 քաղաքացի

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. Տուժել է 12 քաղաքացի
Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Հայկազովի» կամուրջի մոտ տեղիունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
 
Նախնական տվյալներով՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Կան տուժածներ:
 
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, ԱԻ պետական ծառայության փրկարարները, շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը:
 
Պարզվել է կամուրջի մոտ իրար են բախվել Ասկերան քաղաքի բնակիչներ՝ Ա. Պետրոսյանի վարած «ՄԱԶ» և Զ. Հարությունյանի «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները:
 
ԹԱՐՄԱՑՈՒՄ
 
ՃՏ պատահարի հետևանքով վարորդներից բացի հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել ևս 7 քաղաքացի, 3 անչափահաս երեխա տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում:
 
Տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: