ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2019 12:25
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Մարտունի-Կարմիր-շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում
Սեպտեմբերի 8-ին ժամը 09:40-ի սահմաններում, Մարտունի-Կարմիր-շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ,1991թ.ծնված Մ.Բ-ն վարելով «ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Մարտունու շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Մ. Գ-ի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել «ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհի հանդիպակաց գոտի դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Հարգելի վարորդներ, կոչ ենք անում խստորեն հետևել ինչպես ճանապարհային նշաններին, այնպես էլ գծանշումներին:
Հիշեցում ենք, որ առանց ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է ստեղծել վթարային իրավիճակ:
Հիշեք, որ տրանսպորտային միջոցները վարելու ընթացքում ցուցաբերվող ավելորդ ինքնավստահությունը կարող է ողբերգական հետևանքների պատճառ դառնալ, վտանգելով ինչպես Ձեր, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: