ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2019 13:13
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ՝ ՄԱՐՏՈՒՆԻ-ՆՆԳԻ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ս.թ. հուլիսի 31-ին ժամը 20:30-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին կողային հայելիներով իրար են բախվել Մարտունի քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ռ. Գ-ի վարած «Կիա օպտիմա» մակնիշի և հանդիպակած գոտով երթևեկող նույն քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Վ. Ա-ի վարած «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ռ. Գ-ն փշրված կողային հայելու կտորներից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մարտունու շրջբուժմիավորում:
Վթարի պատճառը պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։