10.09.2022 03:00
ՃՈ ծառայողները հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում անց են կացրել դաս-պարապմունքներ
Ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում անց են կացրել դաս-պարապմունքներ՝ ուսուցանելով ճանապարհային երթևեկության կանոնների մասին հստակ գիտելիքներ:
Ճանապարհային երթևեկության կանոնների իրացման գործընթացում յուրաքանչյուր դպրոցական պետք է կարողա ճիշտ կողմնորոշվել և հատել ճանապարհը նախատեսված տեղերով՝պահպանելով անվտանգությունը:
Դպրոցականները մեծ ոգևորությամբ են մասնակցել պարապմունքներին, բարձրացրել մի շարք հարցեր:
Դպրոցականների հետ առաջիկայում նախատեսվում է նաև ոստիկանության անչափահասների գործերով տեսուչների հանդիպումները:
Դրան զուգահեռ, Հանրապետությունում շարունակվում է «Ուշադրությո՛ւն երեխաներ են» միջոցառումը: ՃՈ վերակարգերը՝ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների համատեղ, ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում և ծանրաբեռնված խաչմերուկներում:
«Ուշադրությո՛ւն երեխաներ են» տասնօրյա միջոցառման նպատակն է պահպանել հասարակական կարգն ու ապահովել անվտանգ երթևեկությունը: