ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.02.2015 17:05
ՃՏՊ` Մարտունի-Գիշի-Խնուշինակ ավտոճանապարհին
Փետրվարի 3-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ բազուկոսկրի փակ կոտրվածքով և տարբեր մարմնական վնասվածքներով շտապ բուժօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել Մաճկալաշեն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Հ. Բ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, Հ. Բ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2106» ավտոմեքենա, Մարտունի-Գիշի-Խնուշինակ ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին բախվել է Խնուշինակ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Վ. Բ-ի վարած «ԶԻԼ-ՄՄԶ-45021» ավտոմեքենային և ստացել նշված վնասվածքները: