Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

16.06.2021 15:41

ՃՏՊ պատահարներ

ՃՏՊ պատահարներ
Հունիսի 15-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻՊԾ Մարտունու շրջանային բաժիններում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Վարանդա գյուղի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և կա տուժած:
 
Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ոստիկանության և փրկարար ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին Մարտունի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն (ծնված 1984թ.) վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել հողաթմբին և գլորվել, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում։
 
Համաձայն անձի սթափության ստուգման արձանագրության՝ Հ. Մ.-ն գտնվել է 0.53 մգ/լ ոչ սթափ վիճակում:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
 
***
 
Նույն օրը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է ընդունվել Ա.Ա.-ն (ծնված 1962թ.):
 
Մեկնած հետաքննիչը պարզել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 23 շենքի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Մ.Ս.-ի (ծնված 1962թ.) վարած «LAND ROVER LR 2» և Ա. Ա.-ի (ծնված 1996թ.) վարած «OPEL ASTRA» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհի` Ա. Ա.-ն ստացել է նշված մարմնական վնասվածքը:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: