ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.03.2020 11:40
ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Մարտի 23-ին ժամը 14:25-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ 10-րդ կիլոմետրին Շուշի քաղաքի բնակչուհի, 1990թ. ծնված Լ. Ս.-ն վարելով «Օպել Մերիվա» մակնիշի ավտոմեքենան, նախնական տվյալներով արագության գերազանցման հետևանքով կորցրել է մեքենայի ղեկակառավարումը, ճանապարհից դուրս եկել դեպի աջ, բախվել մետաղյա արգելապատնեշին և շրջել այն, ինչի հետևանքով ուղևոր` Ասկերանի շրջանի բնակչուհի, 1997թ. ծնված Գ. Ղ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: