ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.11.2019 11:15
ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Նոյեմբերի 8-ին ժամը 19:00-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին իրար են բախվել ՌԴ քաղաքացի, 1966թ. ծնված Բ. Շ.-ի կողմից վարվող «ՄԱՆ-ՏԳԱ» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Գ. Հ.-ի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենանները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2010թ. ծնված Ա. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանակական բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: