ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2021 11:13
ՃՏՊ՝ Կարմիր Շուկա- Ստեփանակերտ ճանապարհահատվածում
Հունվարի 19-ին ժամը 20:25-ի սահմաններում Կարմիր Շուկա- Ստեփանակերտ ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին Ասկերանի շրջանի բնակիչ,1997թ.ծնված Զ. Օ.-ն վարելով իրեն պատկանող «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան, ճանապարհի ասֆալտապատ մակերեսը ձյան ծածկով պատված լինելու հետևանքով կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը, ճանապարհից դուրս եկել դեպի աջ, բախվել մետաղյա արգելապատնեշներին և գլորվել ձորը, ինչի հետևանքով Զ. Օ-ն ու նշված ավտոմեքենայի ուղևորներ՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Ն. Օ.-ն և Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2001թ.ծնված Ա. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: