ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.11.2019 11:22
ՃՏՊ՝ Մարտունի-Կարմիր Շուկա-Կոլխոզաշեն ավտոճանապարհին
Նոյեմբերի 6-ին ժամը 18:00-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1992թ. ծնված Ն. Օ.-ն վարելով «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Կարմիր Շուկա-Կոլխոզաշեն ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբին, ինչի հետևանքով վերջինս, 2018թ.ծնված Հ.Օ.-ն և 1994թ.ծնված Լ.Պ.-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: