ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.09.2019 11:36
ՃՏՊ՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Սեպտեմբերի 29-ին ժամը 19:15-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին Մարտունու շրջանի բնակիչներ՝1959թ.ծնված Գ. Բ.-ն վարելով «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել 1956թ.ծնված Ա. Հ.-ի կողմից վարվող «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ,Մարտունու շրջանի բնակիչներ՝ 1966թ.ծնված Ս. Գ.-ն, 1987թ.ծնված Գ. Բ.-ն և 1981թ.ծնված Ա. Պ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջանային բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: