ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.04.2020 10:52
ՃՏՊ՝ Մարտունու շրջանում
Ապրիլի 9-ին ժամը 22:30-ի սահմաններում Մարտունու շրջանի բնակիչ, 1994թ.ծնված Ա. Պ.-ն վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Խնուշինակ գյուղում բախվել է Մարտունու շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Վ. Հ.-ի կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևոր Մարտունու շրջանի բնակիչ, 1962թ. ծնված Յ. Պ.-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում:
Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: