ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.07.2020 17:31
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ղուչուլար ավտոճանապարհին
Հուլիսի 5-ին ժամը 08:00-ի սահմաններում Ստեփանակերտ-Ղուչուլար ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1944թ.ծնված Հ. Դ.-ն վարելով «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհից դեպի աջ և կողաշրջել, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Հանրապետական բժշկական կենտրոն» :
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արգելակման համակարգի անսարքությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: