ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.06.2021 10:41
ՃՏՊ՝ վրաերթ Ստեփանակերտում
Հունիսի 29-ին, ժամը 22:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Ս.-ն (ծնված 1977թ.) վարելով իրեն պատկանող «Նիսսան» մակնիշի ավտոմքենան, Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավթի և Վ.Մամիկոնյան փողոցների խաչմերուկում` հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ Օ. Ա.-ին (ծնված 2002թ.):
Վերջինս զույգ ծնկների սալջարդ վնասվածքներով շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: