ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.05.2020 11:54
ՃՏՊ՝Մարտակերտի շրջանում
Մայիսի 4-ին ժամը 17:20-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Վ. Գ.-ի վարած «Նիսան Պատրոլ» մակնիշի և Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Ս. Հ.-ի վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 21214» ավտոմեքենայի ուղևոր` Մարտակերտի շրջանի բնակիչ, 1984թ. ծնված Ա. Խ.-ն ժամը 17:30-ին ձախ կողերի կոտրվածքով ընդունվել է Մարտակերտի շրջբուժմիավորում:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Նիսան Պատրոլ» մակնիշի ավտոմեքենայի արագության գերազանցումը:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: