ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2014 14:42
Մահվան ելքով ավտովթար
Օգոստոսի 14-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրին ՌԴ Կրասնոդար քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Ի. Ի-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և 2 ուղևորները` Ստեփանակերտ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1993թ. ծնված Ա. Հ-ն, Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղի բնակիչ, 1999թ. ծնված Ա. Ի-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը` նշված գյուղի բնակիչ, 1969թ. ծնված Էդուարդ Ալբերտի Իսրայելյանը, մահացել է: