ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.05.2019 13:58
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Ս.թ. մայիսի 14-ին Ստեփանակերտի ՌՈ բաժնից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայիսի 13-ին «Սոֆիա» առևտրի կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1997թ.ծնված Տ. Ա-ն ծեծի է ենթարկվել անհայտ քաղաքացիների կողմից :
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ մայիսի 13-ին ժամը 00:40-ի սահմաններում Ս. Դավթի փողոցում տեղակայված «Սոֆիա» առևտրի կենտրոնում առկա «Պարադիզ» ակումբի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել մայրաքաղաքի բնակիչներ՝ Տ. Ա-ի և 1991թ.ծնված Մ. Պ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: