ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.07.2019 12:20
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հուլիսի 7-ին ժամը 20:30-ի սահմաններում Բերձոր քաղաքում տեղակայված բենզալցակայաններից մեկի մոտ, հետվճարային պայմանով բենզին տալու համար վիճաբանություն է առաջացել Բերձոր քաղաքի բնակիչներ՝ 1972թ.ծնված Ս. Օ-ի և 1984թ.ծնված Ա. Պ-ի միջև, որի ընթացքում Ս. Օ-ն մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Պ-ի դեմքին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: