ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.06.2019 10:45
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ հունիսի 24-ին ժամը 19:00-ի սահմաններում, մայրաքաղաքի Իսակովի փողոցի 4ա շենքի մոտակայքում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ասկերանի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Մ-ի, իսկ մյուս կողմից եղբայրներ`Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Է. Ա-ի և 2006թ.ծնված Ա. Ա-ի միջև, որի ընթացքում Է. Ա-ն փայտյա ձողը շպրտել է Ա. Մ-ի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: