ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2019 12:31
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ՝ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՌԱՋԱՑԱԾ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողը պարզել է, որ ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 16:30-ի սահմաններում մայրաքաղաքի Բաղրամյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում կենցաղային հողի վրա վեճաբանություն է առաջացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1981թ.ծնված Ռ. Բ-ի և 1985թ.ծնված Ն. Ս-ի միջև, որի ընթացքում Ն. Ս-ն հարվածներ է հասցրել Ռ. Բ-ի գլխին՝պատճառելով մարմնական վնասվածք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: