ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.02.2021 15:31
Մեկնարկել է ճանապարհային ոստիկանության ծառայողների այցելությունները՝ հանրակրթական դպրոցներ
Ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն այսօրվանից մեկնարկել է Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներին կցված ճանապարհային ոստիկանության ծառայողների այցելությունները կրթական օջախներ, որտեղ պլանավորված է անցակացնել դասընթացներ՝ ճանապարհային երթևեկության կանոնների, լուսացույցի գույների, ճանապարհը հատելու ձևերի, հետիոտնային անցումների և այլ թեմաների շուրջ։
Առաջիկա օրերին ճանապարհային ոստիկանության տեսուչները կլինեն բոլոր հանրակրթական դպրոցներում։
Ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպման գործում հաջողության կհասնենք եթե բոլորը՝ հետիոտները, վարորդները և ուղևորները իմանան և պահպանեն երթևեկության կանոնները։