ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2021 11:24
Մուտք է գործել տուն և ջարդել տան իրերը
Փետրվարի 1-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Վ. Գ.-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ 2020թ. նոյեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում նույն շրջանի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Հ.-ն մուտք է գործել իր տուն և ջարդել 2 սառնարան, 2 հեռուստացույց, համակարգիչի մոնիտորը, ննջասենյակի գույքը, հյուրասենյակի 3 պահարանը, սպասքը, ծաղկամաններ և այլ իրեր:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: