ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2021 15:48
ՆԳ նախարարության Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը 20.12.2021թ.-26.12.2021թ.
Հանրապետության տարածքում անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 24-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի։
Յոթ օրվա ընթացքում Արցախի տարածքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 18 վարորդ, 6-ը եղել է անսթափ վիճակում, 464 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
Դեկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 61 հաղորդում: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 58-ն արդեն բացահայտվել է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, անձնական ունեցվածքի գողության 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և համակարգչային հանցագործության մեկական դեպքեր։
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 3 դեպք:
Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նշված ժամանակահատվածում կամովին զինամթերք է հանձնել 2 քաղաքացի:
Ջրատաքացուցիչ կաթսայից կամ ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազի հետևանքով՝ յոթ օրվա ընթցքում գրանցվել է թունավորման 2 դեպք:
Բացահայտվել է նախկինում կատարված 2 հանցագործություն:
ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայությունները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազամակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
Հետադարձ կապ-102, 047 94- 07- 02, 047 94 -02 -07