Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 27.04.2024 Արխիվ

13.09.2022 02:17

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. Սեպտեմբերի 5-ից 11-ը ընկած ժամանակահատվածի համար

ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. Սեպտեմբերի 5-ից 11-ը ընկած ժամանակահատվածի համար
2022 թվականի սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 59 հաղորդում, որից 40-ը՝ հանցագործությունների վերաբերյալ:
 
Ոստիկանության ծառայողների շուրջօրյա համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դրանցից 35-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ստացված բոլոր 5 դեպքերը: Մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք:
 
Քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 7 դեպք:
 
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք է կամովին հանձել 7 քաղաքացի:
 
Ստեփանակերտ քաղաքում ինքնասպանության մեկ դեպք է արձանագրվել: 42-ամյա կինը ինքնասպան է եղել սեպտեմբերի 5-ին՝ իրենց տան նկուղում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, որից 17-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական:
 
Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 3 քաղաքացի:
 
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 28 դեպք, 14 վարորդ եղել է անսթափ վիճակում, 255-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և Հանրապետությունում կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ՝ ՆԳ նախարարությունը համագործակցում է Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
 
Հեռ.102
 
/047/ 94-02-07