Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.04.2024 Արխիվ

09.01.2023 11:12

ՆԳՆ ոստիկանության 2022 թվականի կատարված աշխատանքների ամփոփում

ՆԳՆ ոստիկանության 2022 թվականի կատարված աշխատանքների ամփոփում

2022 թվականին Արցախի Հանրապետությունում գրանցվել է 2093 հանցագործություն (2021թ.՝ 1711), 382 հանցագործություն: Հանցավորության կառուցվածքում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, մարդու, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի, տնտեսական գործունեության, նվազել՝ սեփականության  ու շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:

Հաշվետու տարում 302-ով աճել են ոչ մեծ ծանրության, 26-ով միջին ծանրության, նվազել՝ 26-ով  ծանր և 8-ով առանձնապես ծանր հանցագործությունները:

Մարդու դեմ ուղղված հանցագործություններից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և ծեծի բացահայտված 425 հանցագործությունների կատարման շարժառիթներ են հանդիսացել կենցաղային հողի վրա և տարբեր հարցերի շուրջ առաջացած վեճերը:

Նախորդ տարում հանրապետության տարածքում արձանագրվել է ինքնասպանության 7 և ինքնասպանության փորձի 27 դեպքեր, 2021 թվականի նույն ժամանակահատվածի ինքնասպանության՝ 12 և ինքնասպանության փորձի՝ 15 դեպքերի համեմատ: Ինքնասպանության 3-ական դեպքեր կատարվել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի և 1-ը՝ Մարտունու շրջաններում, ինքնասպանության փորձերից     19-ը կատարվել է Ստեփանակերտ քաղաքում,        3-ական՝ Ասկերանի ու Մարտունու և   2-ը՝ Շուշիի շրջաններում:

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասնաբաժնում հաշվետու տարում գրանցվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու 55  և նույն արարքը կատարած անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու 161 դեպք, ինչպես նաև գրանցվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ 199 դեպք:

Բնակչության շրջանում տարված կանխարգելիչ և բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի հայտնաբերման և կամովին հանձնման 172 դեպք, 2021 թվականի նույն ժամանակահատվածի՝ 180-ի համեմատ:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում 19-ով աճել է խարդախության, որից 9-ը՝ խարդախության փորձ, 3-ով՝  համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գույքի հափշտակության, նվազել՝ 108-ով գողության, որից 5-ը՝ գողության փորձ, այդ թվում 20-ով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, որից 2-ը՝ հանցափորձ, 10-ով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու, որից 2-ը՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու փորձ, 6-ով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, որից 2-ը՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ, 3-ով՝ յուրացման կամ վատնման և անփոփոխ մնացել կողոպուտի դեպքերը:

Գողության 171 դեպքերից 27-ով ոտնձգության առարկա է հանդիսացել դրամը, 19-ով՝ մեքենաների պահեստամասերը, 8-ով՝ անասունները, 5-ով՝ ոսկին, 3-ով՝ ոգելից խմիչքները, 2-ական՝ ավտոմեքենան, հեծանիվը, այլ տրանսպորտային միջոցները և  հագուստն ու կոշիկը, 1-ական՝ արտահանվող սննդամթերքը, փաստաթղթերը և ընտանի թռչունները, 98-ով՝ այլ առարկաններն ու իրերը, որոնցից 5-ը որակվել է որպես հանցափորձ:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կազմում  գրանցվել է հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու 2 դեպք  և 2-ով նվազել է ապօրինի ձեռնարկատիրության դեպքերը:

2022 թվականի ընթացքում վարույթում գտնվող քրեական գործերով և նյութերով բացահայտված 1550 հանցագործություններով դրանք կատարած անձանց թիվը կազմում է 1370, որոնցից 394-ի վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան, 976-ի  վերաբերյալ քրեական գործերը կարճվել կամ նյութերը մերժվել՝ ոչ արդարացման հիմքերով:

Ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղություններով:

Գրանցվել է 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մահացել է 10 և մարմնական վնասվածք ստացել 92 անձ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 43-ը կատարվել է վարորդների անուշադրության և ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումների, 11-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 7-ական՝ ճանապարհային նշանների ու գծանշումների պահանջները չկատարելու և սահմանված արագությունը գերազանցելու ու ոչ ճիշտ արագություն ընտրելու, 6-ը՝ հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու, 2-ական՝ վազանցի և խաչմերուկի անցման կանոնները խախտելու պատճառներով: