Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

19.12.2022 13:07

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 12.12.2022-19.12.2022թթ

 ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 12.12.2022-19.12.2022թթ
Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Ադրբեջանն առավոտյան ժամը 10:30-ից, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն մեկ շաբաթ է Արցախը շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:
 
2022 թվականի դեկտեմբերի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությանկենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 37 հաղորդում: Նվազել է ինչպես հաղորդումների, այնպես էլ իրավախախտումների ու պատահարների թիվը:
 
Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման նպատակով, ոստիկանությունը 24 ժամ շարունակ ծառայություն է իրականացնում Արցախի ողջ տարածքում, մշտապես համագործակցելով իրապապահ բոլոր կառույցների հետ:
 
Մեկ շաբաթվա ընթացքում հանցագործության վերաբերյալ գրանցվել է 26 հաղորդում, որից 23-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով՝ 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, որից 20-ը՝ նյութական վնասով է, 2-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 6 քաղաքացի:
 
Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 4 դեպք, 6 վարորդ եղել է անսթափ վիճակում, 32-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 2 հանցագործություն, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 4, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և շրջանառությունն արգելված թմրամիջոցների երկուական դեպքեր, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունքում՝ ապօրինի ծառահատման 1 դեպք:
 
Անբացահայտ է մնացել բռնաբարություն և հափշտակություն բնութագրմամբ մեկական դեպքեր:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
 
Հերթապահ մաս՝1-02, /047/ 94-02-07
ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝55-02, 047/94-02-17