Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

22.05.2023 14:58

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 15.05.2023-22.05.2023թթ.

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 15.05.2023-22.05.2023թթ.
2023 թվականի մայիսի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 40 հաղորդում:
 
Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
Ստացված հաղորդումներից 27-ը հանցագործությունների մասին է, դրանցից 25-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Անբացահայտ է մնացել հանցագործության 2 դեպք:
 
Ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում մայիսի 15-ից 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 174 արձանագրություն: Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ՃՏ 8 պատահար, որից 4-ը նյութական, 4-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 5 անձ դիմել է բուժհաստատություն։
 
Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 40 վարորդ, 16-ը եղել է անսթափ վիճակում, 57 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Շաբաթվա ընթացքում դիակի հայտնաբերման 2 դեպք է գրանցվել, որից մեկը՝ մայիսի 16-ին Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/1 հասցեում: Ոստիկանության հետաքննիչները պարզել են, որ նշված հասցեում հայտնաբերված դիակը հանդիսանում է Աշոտ Բաբայանը (ծնված 1962թ.): Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Իսկ մայիսի 17-ին ժամը 18:50-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդել են, որ Սոս համայնքի վարչական տարածքում՝ բաց դաշտում հայտնաբերել են Յուրիկ Աբրահամյանի (ծնված 1977թ.) դին: Դիակի զննությանբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված կենցաղային հողի վրա ստեղծված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 6 դեպքերը:
 
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են խարդախություն բնութագրմամբ 5 և հափշտակության 1 դեպք:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 4 դեպք։
 
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը միջոցներ է ձեռնարկում վերջին ժամանակահատվածում հաճախակիացած համակարգչային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
 
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ զենք-զինամթերք կամովին հանձնելու նպատակով, ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
 
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն, վերահսկել օպերատիվ իրավիճակը, կազմակերպել հանցավորության դեմ արդյունավետ պայքար և պահպանել կայուն հասարակական կարգ ու կանոն:
 
Հերթապահ մաս՝102, /047/94-02-07
ՃՈ ՕԿԿ /047/94-02-17