06.06.2023 02:25
ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 29.05.2023-05.06.2023թթ.
2023 թվականի մայիսի 29-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 42 հաղորդում: Դրանցից 30-ը հանցագործությունների մասին է: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ բոլոր դեպքերը բացահայտվել և քննության փուլում է:
Հունիսի 4-ին դիակի հայտնաբերման 1 դեպք էգրանցվել Մարտակերտ քաղաքում։ Շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Սարալանջ փողոցի բնակելի տներից մեկի բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ Արմեն Ավետիսյանի (ծնված 1991թ.) դին՝ ծառից կախված վիճակում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 2 դեպք։
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված և հանրային հնչեղություն ստացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 12 դեպքերը։ Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, հափշտակության, խարդախություն և բռնաբարության փորձի մեկական դեպքեր: ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ զենք-զինամթերք կամովին հանձնելու նպատակով, ոստիկանություն է դիմել 2 քաղաքացի:
Նշված ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 153 արձանագրություն. Շաբաթվա ընթացքում գրանցվել է ՃՏ 11 պատահար, որից 6-ը նյութական, 5-ը՝ մարմնական վնասով: Պատահարներից 5 անձ դիմել է բուժհաստատություն։
Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 36 վարորդ, 13-ը եղել է անսթափ վիճակում, 42 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա ծառայություն` կազմակերպելով հանցավորության դեմ արդյունավետ պայքար, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:
Հերթապահ մաս՝102, /047/94-02-07
ՃՈ ՕԿԿ /047/94-02-17
***
Полиция МВД подводит итоги прошедшей недели
В период с 29 мая по 5 июня 2023 года в дежурных частях центрального и районных подразделений полиции зарегистрировано 42 сообщения о преступлениях и правонарушениях. 30 из них относительно преступлений. В результате оперативных мероприятий, предпринятых сотрудниками полиции, все случаи раскрыты и находятся в стадии следствия.
4 июня в городе Мартакерт зарегистрирован 1 случай обнаружения трупа. В дежурную часть райотдела поступило сообщение о том, что во дворе одного из жилых домов, расположенного по улице Сараландж обнаружено тело жителя этого же дома Армена Аветисяна (1991 г.р.) в повешанном на дереве сотоянии. Назначена судебно-медицинская экспертиза тела. Проверки осуществляет Следственный комитет.
В результате совместных оперативно-розыскных мероприятий сотрудников управления уголовного розыска и территориальных подразделений за неделю выявлено 2 случая незаконного оборота наркотиков.
Выявлены все 12 случаев ссор, зарегистрированных в дежурной части полиции и получивших общественный резонанс в результате причинения друг другу телесных повреждений. Люди, грубо нарушившие общественный порядок, были доставлены в полицию.
За прошедшую неделю выявлено по одному факту случая кражи личного имущества, хищения, мошенничества и попытки изнасилования. МВД принимает меры по выявлению других нераскрытых преступлений.
В результате проведенной разъяснительной работы с населением в полицию с заявлением о добровольной сдаче оружия и боеприпасов обратились 2 гражданина.
За указанный период в центре оперативного управления дорожной полиции зарегистрировано 153 протокола. В течение недели зарегистрировано 11 дорожно-транспортных происшествий, из них 6 с причинением материального ущерба и 5 с причинением телесных повреждений. 5 человек после ДТП обратились в медучреждения.
36 водителей управляли транспортным средством без водительских прав, 13 находились в состоянии алкогольного опьянения, 42 водителя превысили скорость.
Все подразделения полиции МВД продолжают осуществлять круглосуточное дежурство на территории республики, организуя эффективную борьбу с преступностью, поддерживая стабильный общественный порядок.
Дежурная часть 102, /047/94-02-07
ДП /047/94-02-17