Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

03.06.2021 15:41

Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը պարգևատրել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին

Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը պարգևատրել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է մայիսի 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում սամբոյի 2021թ․Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանին և ԱՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Անդրյանին:

Կարեն Սարգսյանը կարևորել է սպորտի բացառիկ դերն ու նշանակությունը, նշելով, որ Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է, իսկ դրա զարգացումը և հանրահռչակումը միայն նոր հաղթանակներ կբերի մեր երկրին։ Նախարարը նշել է, որ ինչպես շուշեցի Դավիթի հաղթանակը, այնպես էլ ցանկացած մարզիկի բերած հաջողություն, առաջին հերթին միավորում է ամբողջ ազգը, բարձրացնում հայրենասիրական ոգին, հարգանքը՝ մեր խորհրդանիշների նկատմամբ։ Կարեն Սարգսյանը պարգևատրել է չեմպիոնին, ինչպես նաև Էռնեստ Միրզոյանին ու Ազատ Անդրյանին։

Նշենք, որ մայիսի 27-ին, Կիպրոսում 58կգ քաշային կարգի 10 մասնակիցների պայքարում Հայաստանը ներկայացնում էր արցախցի Դավիթ Հովսեփյանը։ Նա հաղթելով ադրբեջանցուն՝ հռչակվել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն: