ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.06.2014 15:23
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հունիսի 3-ին, ժամը 20:15-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում տեղակայված «ՆԱԻՐԻ 777» ՍՊԸ բենզալցակայանի տարածքում նշված փողոցի թիվ 12 շենքի N բնակարանի բնակիչ, 1980թ. ծնված, նախկինում դատված Ա. Հ-ն և Սարալանջ փողոցի N տան բնակիչ, 1964թ. ծնված Ն. Օ-ն (նշված բենզալցակայանի լցավորող) վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցրել միմյանց:
***
Հունիսի 4-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ մայիսի 28-ին, ժամը 11:30-ին, այնուհետև ժամը 21:00-ի սահմաններում, Հովտաշեն գյուղի բնակիչ, 1982թ. ծնված, նախկինում դատված Հ. Ս-ն և Նոր Կարմիրավան գյուղի բնակիչ, 1971թ. ծնված, նախկինում դատված Ս. Խ-ն վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցրել միմյանց: