ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.09.2014 16:36
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մանուկյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքից թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել Սարգսյան փողոցի թիվ 16 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Ա. Հ-ին (նախկինում դատված), ում բաճկոնի գրպանում զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենե տոպրակ, որի մեջ առկա էր սպիտակ դեղահաբի մասնիկ, բամբակի կտորներ` ներծծված շագանակագույն լուծույթով, 3 ներարկիչ, որոնցից մեկի սկզբնամասում առկա էր չորացված շագանակագույն նյութ, իսկ երկրորդի մեջ` սպիտակավուն լուծույթի մնացորդ: