ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.11.2019 12:14
Շմոլ գազից թունավորման դեպք Ասկերանում
Նոյեմբերի 10-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 22:20-ին Ասկերանի շրջանի բնակչուհի, 2005թ.ծնված Ս. Գ.-ն շմոլ գազի թունավորումով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ս. Գ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում, տանը լոգանք ընդունելիս, ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: