ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.11.2019 12:00
Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Նոյեմբերի 25-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 20:00-ին մեկնած շտապ բուժօգնության խումբը բուժօգնություն է ցուցաբերել շմոլ գազից թունավորված Հադրութ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Հ. Մ.-ին:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Հ. Մ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 19:05-ի սահմաններում՝ տան բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: