ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.01.2020 11:15
Շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել
Հունվարի 11-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 16:15-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1991թ. ծնված Ա. Ի.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Ի.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում տանը, բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքին կից խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: